- Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ. Արմեն Գրիգորյան
- Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար
- 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում
- Եվրոպայի խորհրդում դատապարտել են Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը
- Ժամանակն է 100 տարվա կլիշեներից ու ստերիոտիպերից ազատվելու. Արսեն Թորոսյանը՝ կալանավայրերում կարանտին հասկացության մասին
- Արարատ Միրզոյանն այցելել է Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր
- Եթե հակառակորդը գործողություններ իրականացնի, ԶՈւ-ն միշտ պատրաստ է հակահարված տալու. Անդրանիկ Քոչարյան
- Ազգերի լիգա. Հայաստան-Վրաստան և օրվա մյուս խաղերի ժամանակացույցը
- Ինչքա՞ն կարելի է քրեական գործ հարուցել ու այդպես հարուցած մնա. Փաշինյան
- Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր
Իսկական խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի հարկադրանքի կամ ոչնչացման վրա․ Հայտարարություն
17:32 19 Սեպտեմբեր 2024Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի հայտարարությունը․
«Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հետևանքով Լեռնային Ղարաբաղից` իրենց նախնիների հողերից վտարված ավելի քան 100 000 հայերի բռնի տեղահանման մեկ տարին: Այս ծանր տարեդարձին մենք հարգում ենք արմատախիլ արված կյանքերն ու հիշում վերապրած ցավալի իրադարձությունները։ Սա դաժան հիշեցում է, որ այս ճգնաժամը հեռու է ավարտից, իսկ արդարությունը՝ դեռևս անհասանելի: Վերադարձի իրավունքը պետք է լինի իրացվող ջանքերի առաջնագծում: Բաքվի ապամարդկային հռետորաբանությամբ և ցեղասպան մտադրություններով խթանված զանգվածային բռնի տեղահանումը, որը նշանավորվեց իննամսյա ավերիչ շրջափակմամբ և բացահայտ ռազմական ագրեսիայով, միջազգային իրավունքի ակնհայտ խախտում էր: Ադրբեջանը ձգտել և իրագործել է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի զանգվածային ոչնչացումը՝ մի ամբողջ քաղաքակրթություն հեռացնելով իր հայրենիքից և պարտավորություն ստանձնելով ոչնչացնել նրա քաղաքական, մշակութային և կրոնական ներկայության և հիշողության բոլոր մնացորդները: Սա անընդունելի է։ Սա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հազարամյա շարունակական ներկայության պատմական խաթարում է։
Տեղահանված ժողովուրդները հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք ունեն. այս սկզբունքը վերահաստատել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերյան որոշմամբ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել 2023 թվականի սեպտեմբերից հետո բռնի տեղահանվածների անվտանգ և անարգել վերադարձը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, իրավունքներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար:
Մենք մերժում ենք ցանկացած վարկած, որը ենթադրում է, որ ճգնաժամն ավարտվել է միայն այն պատճառով, որ հայ բնակչությունը բռնի տեղահանվել է։ Իսկական խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի հարկադրանքի կամ ոչնչացման վրա։ Տեղահանված անձանց իրավունքները պետք է հարգվեն, իսկ նրանց վերադարձը ապահովվի միջազգային պաշտպանության ներքո:
Վերջին վեց ամիսների ընթացքում, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հետամուտ է եղել վերադարձի եւ ինքնորոշման իրավունքի խթանման իր մանդատի իրագործմանը։ Հանձնախումբը համագործակցել է միջազգային առանցքային դերակատարների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության և տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ՝ մշտապես ընդգծելով տեղահանված բնակչության անվտանգ և հավաքական հայրենադարձության անհրաժեշտությունը: Այս ջանքերի շնորհիվ հարցը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, եւ այդ նպատակների համար կա զգալի միջազգային աջակցություն. աջակցություն, որն այժմ կախված է Հայաստանի կառավարության ակտիվ առաջնորդությունից:
Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ վճռական գործողություններ ձեռնարկել այս կարևորագույն ուղղությամբ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում։ Առանց վերադարձի իրավունքի չի կարող լինել կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել այս գործին։ Սակայն Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճռականորեն և հաստատակամորեն պաշտպանել վերադարձի իրավունքը։
Այս հարցի շուրջ Հայաստանի կառավարության լռությունը ոչ միայն խաթարում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքները, այլև վտանգում է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ անվտանգությունը: Խաղաղությունը պահանջում է մարդկային արժանապատվություն, իսկ մարդկային արժանապատվությունը միշտ արմատավորված է մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման մեջ»:
Լրահոս
- 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում 12:54 20 Մարտ 2025
- Եվրոպայի խորհրդում դատապարտել են Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը 12:43 20 Մարտ 2025
- Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ. Արմեն Գրիգորյան 12:41 20 Մարտ 2025
- Ժամանակն է 100 տարվա կլիշեներից ու ստերիոտիպերից ազատվելու. Արսեն Թորոսյանը՝ կալանավայրերում կարանտին հասկացության մասին 12:32 20 Մարտ 2025
- Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար 12:31 20 Մարտ 2025
- Արարատ Միրզոյանն այցելել է Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր 12:21 20 Մարտ 2025
- Եթե հակառակորդը գործողություններ իրականացնի, ԶՈւ-ն միշտ պատրաստ է հակահարված տալու. Անդրանիկ Քոչարյան 12:10 20 Մարտ 2025
- Ազգերի լիգա. Հայաստան-Վրաստան և օրվա մյուս խաղերի ժամանակացույցը 12:00 20 Մարտ 2025
- Ինչքա՞ն կարելի է քրեական գործ հարուցել ու այդպես հարուցած մնա. Փաշինյան 11:49 20 Մարտ 2025
- Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր 11:38 20 Մարտ 2025
- Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին 11:27 20 Մարտ 2025
- Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 11:20 20 Մարտ 2025
- Շիրակի մարզում նույն հասցեից մանակահասակ 3 եղբայրներ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց 11:15 20 Մարտ 2025
- Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ) 11:03 20 Մարտ 2025
- Բրազիլիայի հետ մեր գործընկերությունը ցույց է տալիս միջազգային համագործակցության ներուժը. ԱԳ նախարար 11:02 20 Մարտ 2025
- Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն 10:56 20 Մարտ 2025
- Որ բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել` համոզված եմ, բայց այն, որ փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում ՀՀ-ն` առավել քան վստահ եմ. Աբրահամյան 10:50 20 Մարտ 2025
- Հայաստանը գրանցում է հաջողություններ օդային ճանապարհով տարանցիկ ուղի դառնալու գործընթացում 10:39 20 Մարտ 2025
- Պուտինն ու Էրդողանը կքննարկեն ուկրաինական կարգավորումը. աղբյուր 10:28 20 Մարտ 2025
- Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ԵԱ-ի առաջատարին զիջում են կես միավորով 10:17 20 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
12:41 20 Մարտ 2025 Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ. Արմեն Գրիգորյան Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ. Արմեն Գրիգորյան
-
12:31 20 Մարտ 2025 Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար
-
12:21 20 Մարտ 2025 Արարատ Միրզոյանն այցելել է Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր Արարատ Միրզոյանն այցելել է Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր
Տնտեսություն
-
12:54 20 Մարտ 2025 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում
-
11:38 20 Մարտ 2025 Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր
-
10:56 20 Մարտ 2025 Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն
Հասարակություն
-
13:28 20 Մարտ 2025 Հակված ենք՝ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի Կառավարության, պետական մարմինների գործունեության հետ կապված. Փաշինյան Հակված ենք՝ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի Կառավարության, պետական մարմինների գործունեության հետ կապված. Փաշինյան
-
13:17 20 Մարտ 2025 Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի
-
12:32 20 Մարտ 2025 Ժամանակն է 100 տարվա կլիշեներից ու ստերիոտիպերից ազատվելու. Արսեն Թորոսյանը՝ կալանավայրերում կարանտին հասկացության մասին Ժամանակն է 100 տարվա կլիշեներից ու ստերիոտիպերից ազատվելու. Արսեն Թորոսյանը՝ կալանավայրերում կարանտին հասկացության մասին