10:12:30 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան

    19:02 29 Սեպտեմբեր 2023

    Aysor.am-ը հարցում է ուղարկել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո Ռուսաստանից հնչած մտահոգությունների կապակցությամբ։

     

    «Երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացման առնչությամբ ռուսական կողմի մոտ առկա հարցերի շուրջ։ Մասնավորապես, հայկական կողմից վերստին առաջարկվել է կնքել երկկողմ համաձայնագիր ՀՀ և ՌԴ միջև՝ ՄՔԴ կանոնադրության 98-րդ հոդվածի հիման վրա, որը փոխանցվել էր ռուսական կողմին դեռ ապրիլ ամսին և լիարժեք կփարատի ռուսական կողմի մոտ առկա բոլոր մտահոգությունները։ 

     

    Մենք վերահաստատել ենք հնարավորինս արագ երկկողմ պայմանագիրը կնքելու մեր պատրաստակամությունը և կշարունակենք ջանքերն այս ուղղությամբ»,- պատասխանել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս