10:47:33 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ-ում կան մի քանի բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները՝ ԼՂ-ում տրված վարկերի դուրսգրման արդյունքում. Գալստյան

    19:59 29 Մայիս 2024

    Հայաստանում կան մի քանի բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները՝ Լեռնային Ղարաբաղում տրված վարկերի դուրսգրման արդյունքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

     

    Նա նշեց, որ պետք է հետեւել, թե ինչպես բանկերը կվերականգնվեն այս տարվա ընթացքում. «Պարտքերի փաթեթում, որը գնահատվել է 315 մլրդ դրամ, որի 70 տոկոսը համաձայնել է ստանձնել ՀՀ ֆինանսների նախարարությունը, գերակշռում են ոչ թե վարկերը, այլ պարտատոմսերը։ Մասնավորապես, պետությունը և մի շարք կազմակերպություններ հավասարեցվեցին պետականներին։ Ընդ որում, այս պորտֆելում այդքան էլ շուկայական վարկեր չկան»:

     

    Գալստյանի խոսքով՝ այս 315 մլրդ դրամից բանկերը 30 տոկոսը դուրս են գրել իրենց հաշիվներից, իսկ մնացած 70 տոկոսի համար պետական պարտատոմսեր են ստացել Ֆինանսների նախարարությունից։ Փոխարենը, ըստ նրա, բանկերը Ֆինանսների նախարարությանը փոխանցել են Լեռնային Ղարաբաղում իրենց տրամադրած բոլոր վարկերի և այլ վարկերի պահանջի իրավունքը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս