22:31:44 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի հետ մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը․ Վահագն Խաչատուրյան

    20:14 10 Հունվար 2025

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժոզեֆ Աունին Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

    «Հայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի հետ մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ակտիվ քաղաքական երկխոսության զարգացումը։

    Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը»,- ասվում է ուղերձում: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս