03:29:26 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին

    11:54 25 Մայիս 2024

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին։

     

    «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.

     

    «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Ազատ Լյուդվիգի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ (Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ).

     

    Ռաֆայել Հարությունի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ).

     

    Մխիթար Գոշի մեդալով՝ Կամո Վրեժի ՇԱՌՈՅԱՆԻՆ (Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ).

     

    Կամո Նորիկի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ (Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ)»,- ասված է հրամանագրում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս