10:49:31 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ և Լիտվայի ՆԳՆ-ները պայմանավորվել են խորացնել ռազմավարական վերլուծության շուրջ համագործակցությունը

    21:24 14 Մայիս 2024

    ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է համակարգը բարձրակարգ, ժամանակի պահանջներին համապատասխան կադրերով համալրելը, ինչպես նաև նախարարության ծառայողներին շարունակական որակյալ կրթությամբ և անհրաժեշտ հմտություններով ապահովելը: Այսպիսով, Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման շրջանակում արդեն իսկ անցկացվել են հարցազրույցներ, որոնք հաղթահարած թեկնածուները այժմ ՆԳՆ կրթահամալիրում անցնում են վերապատրաստում՝ ձեռք բերելու լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ՝ Քրեական ոստիկանությունում ծառայությունը պատշաճ իրականացնելու համար։ Այդ մասին հայտում են նախարարության մամուլի ծառայությունիցԼ 

     

    ՆԳ նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որ վերապատրաստումն անցնելուց հետո Քրեական ոստիկանության ծառայողները ձեռք բերած մասնագիտական գիտելիքների շնորհիվ ծառայությունում ապահովեն նոր որակ: Քրեական ոստիկանության համար պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու այս պատասխանատու փուլի շրջանակներում ՆԳ նախարարությունը կարևորում է նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը և միջազգային լավագույն փորձի ներդրումը ՆԳՆ ոստիկանությունում։

     

    Միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով ՆԳՆ մի շարք ծառայողներ աշխատանքային այցով մեկնել էին Լիտվայի Հանրապետություն: ԵՄ «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում մայիսի 6-10-ը ճանաչողական այցով Լիտվայի Հանրապետության ՆԳՆ քրեական ոստիկանություն մեկնած ՆԳՆ պատվիրակությունը ծանոթացել է Լիտվայի Հանրապետության Քրեական ոստիկանության կառուցվածքին և հիմնական գործառույթներին, Լիտվայում ոստիկանների կրթության և վերապատրաստման անցկացման համակարգին, Քրեական ոստիկանության կողմից տվյալների մշակման և վերլուծության տեխնիկական համակարգերին և մեթոդներին և այլն։

     

    Այցի ընթացքում պատվիրակությունը և Լիտվայի ոստիկանությունը պայմանավորվածություն են ձեռք բերել հանցագործությունների ռազմավարական և մարտավարական վերլուծության, օպերատիվ կառավարման, կիբերհանցագործությունների բացահայտման, պարեկային ծառայության և քրեական ոստիկանության աշխատակիցների պատրաստման և վերապատրաստման ոլորտներում խորացնելու համագործակցությունը: Մասնավորապես, ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպվելու են Լիտվայի Քրեական ոստիկանության մի շարք փորձագետների կողմից դասախոսություններ և վերապատրաստումներ՝ Քրեական ոստիկանության ապագա ծառայողների համար անցկացվող կրթական ծրագրի շրջանակներում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս