- 2024 թ․առաջին կիսամյակում ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են
- Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
- Ադրբեջանցի զինծառայող է մահացել
- Ռուսաստանը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն իր միջին հեռահարության հրթիռները տեղակայի Ճապոնիայում, դրան կհաջորդի ռազմատեխնիկական բնույթի պատասխան
- Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
- Ինչպես է ավարտվել «Արարատ-Արմենիա» - «Գանձասար» հանդիպումը
- «Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը
- «Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ Ստոլտենբերգ
- Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի
- Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության առաջին շահառուն. Փաշինյան
23:24 22 Ապրիլ 2024Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության առաջին շահառուն։ Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ վերջին հինգ ամսում կարևոր է, որ երկու խոշոր համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ։
Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին 5 ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն է, որ ի վերջո հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառու:
Այսինքն, իհարկե, ներդրողները՝ այո, իհարկե, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս առումով, Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, մեզ անհանգստացնում է: Ինչու՞, որովհետև Դուք ճիշտ նկատեցիք, եթե մենք տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, և այո, այդ հարաբերակցությունը ձևավորում է նաև Ձեր նշած գործարքների միջոցով Ադրբեջանի եկամուտների շնորհիվ:
Բայց մեզ ի՞նչն է անհանգստացնում, որ նույնիսկ այս դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին և սպառազինության ու տեխնիկայի ձեռբերումներին, չնայած, մենք բոլորս հասկանում ենք, որ այդ ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն»,-ասել է Փաշինյանը: Նա կրկնեց իր նախկինում ասած միտքը, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը. «Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար:
Եվ նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես՝ մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որն Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ՝ և՛ ֆինանսական, և՛ ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ ու ունի պաշտպանական նշանակություն, բայց մենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չենք թողնում:
Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել: Այսինքն, որպեսզի կարողանանք փոխադարձ այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել:
Մենք առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից: Այդ արձանագրումը, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Մենք առաջարկել ենք չհարձակման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը, որովհետև շատ պարզ համաձայնագիր է, որ մենք, նամանավանդ հիմա, երբ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը դրել ենք մեր սահմանագծման, սահմանազատման պրոցեսի հիմքում, կարող ենք, դա շատ պարզ թուղթ է, ստորագրել, որ չենք հարձակվելու իրար վրա՝ ելնելով այն իրողությունից, որ միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչել ենք և միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունենք:
Հետևաբար, այս տրամաբանությամբ, կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք աշխատել, և այն համաձայնությունը, որ նախորդ ուրբաթ օրը երկու երկրների սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները ձեռք բերեցին, նաև նման համաձայնություններն իրենք կարող են կայունությանը նպաստել»:
Լրահոս
- 2024 թ․առաջին կիսամյակում ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 21:12 14 Սեպտեմբեր 2024
- Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 21:00 14 Սեպտեմբեր 2024
- Ադրբեջանցի զինծառայող է մահացել 20:46 14 Սեպտեմբեր 2024
- Ռուսաստանը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն իր միջին հեռահարության հրթիռները տեղակայի Ճապոնիայում, դրան կհաջորդի ռազմատեխնիկական բնույթի պատասխան 20:29 14 Սեպտեմբեր 2024
- Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը 20:12 14 Սեպտեմբեր 2024
- Ինչպես է ավարտվել «Արարատ-Արմենիա» - «Գանձասար» հանդիպումը 19:53 14 Սեպտեմբեր 2024
- «Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը 19:20 14 Սեպտեմբեր 2024
- «Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ Ստոլտենբերգ 19:06 14 Սեպտեմբեր 2024
- Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 2 ռազմական օբյեկտի 18:50 14 Սեպտեմբեր 2024
- Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին 18:38 14 Սեպտեմբեր 2024
- «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն 18:25 14 Սեպտեմբեր 2024
- Վանաշենում փրկարարները տան բակից հեռացրել են շուրջ 85 տոննա աջուր 18:10 14 Սեպտեմբեր 2024
- Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ 17:58 14 Սեպտեմբեր 2024
- Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում․ դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգnւթյուն է կատարվել 17:42 14 Սեպտեմբեր 2024
- ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել՝ 14 աշխատանքային խումբ կգործի․ Փաշինյան 17:30 14 Սեպտեմբեր 2024
- Օվերչուկը Լոռու մարզում էր․ ծանոթացել է ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին 17:07 14 Սեպտեմբեր 2024
- Ավելի քան 20 երկրի ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին 16:54 14 Սեպտեմբեր 2024
- Տարադրամի փոխարժեքները 16:42 14 Սեպտեմբեր 2024
- Սեպտեմբերի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 16:30 14 Սեպտեմբեր 2024
- Ներկայում Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է. ԿԳՄՍ փոխնախարար 16:14 14 Սեպտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 21:00 14 Սեպտեմբեր 2024 Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
- 20:46 14 Սեպտեմբեր 2024 Ադրբեջանցի զինծառայող է մահացել Ադրբեջանցի զինծառայող է մահացել
- 20:29 14 Սեպտեմբեր 2024 Ռուսաստանը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն իր միջին հեռահարության հրթիռները տեղակայի Ճապոնիայում, դրան կհաջորդի ռազմատեխնիկական բնույթի պատասխան Ռուսաստանը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն իր միջին հեռահարության հրթիռները տեղակայի Ճապոնիայում, դրան կհաջորդի ռազմատեխնիկական բնույթի պատասխան
Տնտեսություն
- 16:42 14 Սեպտեմբեր 2024 Տարադրամի փոխարժեքները Տարադրամի փոխարժեքները
- 16:30 14 Սեպտեմբեր 2024 Սեպտեմբերի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Սեպտեմբերի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
- 16:55 13 Սեպտեմբեր 2024 Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին
Հասարակություն
- 21:12 14 Սեպտեմբեր 2024 2024 թ․առաջին կիսամյակում ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 2024 թ․առաջին կիսամյակում ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են
- 20:12 14 Սեպտեմբեր 2024 Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
- 19:20 14 Սեպտեմբեր 2024 «Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը «Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը