18:02:22 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ-ում հայ գործարար համայնքի ներկայացուցիչները խորապես մտահոգված են Եվրասիական տնտեսական միությունից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներով. Սամվել Կարապետյան

    13:17 14 Հունվար 2025

    Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարար համայնքի ներկայացուցիչները խորապես մտահոգված են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներով։

    Այդ մասին հայտարարել է Հայ ձեռներեցների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերը։

    «Գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի տնտեսության կայունության համար, որտեղ արտաքին առևտրաշրջանառության գրեթե կեսը բաժին է հասնում ԵԱՏՄ երկրներին»,- նշել է նա։

    Պատասխանելով ԵԱՏՄ-ի հետ կապերի հնարավոր խզման հետևանքների մասին հարցին՝ Կարապետյանը մատնանշել է բացասական հետևանքները. մաքսատուրքերի ներդրումը կարող է բարդացնել արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան՝ նվազեցնելով ապրանքների մրցունակությունը։ Սա կհարվածի նաև ներդրումային միջավայրին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում Ռուսաստանը հիմնական ներդրողն է:

    Կարապետյանը նշել է նաև, որ ԵԱՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից, իսկ միությունից դուրս գալը կբարդացնի Ռուսաստանում աշխատուժի համար իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել դեպի Հայաստան տրանսֆերտների նվազմանը։

    Կարապետյանը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդրին։

    «Այսօր չափազանց կարևոր է կենտրոնանալ երկրի անվտանգության խնդիրների վրա, այդ թվում՝ տնտեսական կայունության և մրցունակության բարձրացման միջոցով, և ոչ թե քաղաքական հավակնությունները վեր դնել տնտեսական շահերից։ Նման մոտեցման հետևանքների օրինակները մենք կարող ենք տեսնել Վրաստանի իրավիճակում, որտեղ քաղաքական որոշումները բացասաբար են ազդել երկրի կայունության վրա»,- ասել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս