03:18:25 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հեղեղումների դեպքում և հեղեղումներից հետո վարքականոններ

    22:21 29 Մայիս 2024

    Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է հեղեղումների և ջրածածկումների, հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեղեկացված լինի հեղեղումների ժամանակ վարքականոններին՝ հեղեղումների ընթացքում և հեղեղումներից հետո, որովհետև ով իրազեկված է, նա պաշտպանված է։

    Հեղեղումների ընթացքում

    Եթե մարդիկ նկատում են, որ գետը վարարում է, և եթե տանն են, ապա շենքի նկուղային և առաջին հարկերից պետք է բարձրանան վերևի հարկեր։ Երկրորդածին երևույթներից խուսափելու նպատակով անջատում են գազ, ջուր, հոսանք և օգտագործում են միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո։

    Եթե մարդը գտնվում է դրսում, ապա պետք է բարձրանա ցանկացած բարձրության վրա՝ ավտոմեքենայի տանիք, ցածր կառույցների տանիք և ինչ-որ ձևով հայտնի իր գտնվելու վայրի մասին՝ դա կլինի բղավոցով, ծուխ առաջացնելով կամ կրակ վառելով, լաթի կտոր թափ տալով։ Եվ պետք է իմանա, որ իրեն անպայման փնտրում են։

    Վարար գետը ոչ մի դեպքում չպետք է մտնել, իսկ եթե խիստ անհրաժեշտ է, ապա հագնել ջրակայուն ռեզինից ճտքակոշիկներ և ունենալ ձեռնափայտ։

    Հեղեղումներից հետո

    Ոչ մի դեպքում ջրի մեջ հայտնված սննդամթերքը չի կարելի օգտագործել. այն այլևս պիտանի չէ։ Չի կարելի օգտագործել, որովհետև վարարած ջուրն իր հետ բերում է տարբեր վնասակար նյութեր։

    Ջրի մեջ հայտնված կենցաղային իրերը, սպասքը, հագուստը անպայման պետք է ախտահանել և նոր միայն օգտագործել։

    Ծորակի խմելու ջուրը օգտագործել միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո. խորհուրդ է տրվում մի որոշ ժամանակ եռացնել, նոր օգտագործել։

    Հեղեղումներից հետո եթե մարդիկ վերադառնում են իրենց տները, ապա պետք է տունը զննեն, որովհետև ջուրն իր հետ կարող է բերել վտանգավոր կենդանիներ՝ կարիճներ, օձեր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս