09:22:00 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ–ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան

    11:27 18 Սեպտեմբեր 2024

    ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար: Այս մասին, այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը այդ կառույցում։

     

    «Շատ է քննարկվում, թե արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել եւ արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում եւ դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից:

     

    Կա արտահայտություն ավիացիայի մեջ «անդառնալիության կետ», եթե մենք արդեն չենք անցել այդ կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը: Որեւէ մեկը մեզ դրանում մեղադրելու որեւէ լեգիտիմ պատճառ ու առիթ չի ունենա»,- հայտարարեց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս