18:43:44 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախը հանձնեն թշնшմnւն և լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ Արտակ Բեգլարյան

    23:46 11 Փետրվար 2025

    Արցախը հանձնեն թշնամուն, հայտարարեն Հայաստանի չմիջամտելու մասին և լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ։ Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․

    «ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց՝ կրկին բոլորիս երեսին:

    Եվ նա ու իր նմանները միշտ էլ կթքեն ու կհպարտանան իրենց այդ «հերոսական» կարողությամբ, քանի դեռ պատասխան չեն տվել իրենց բարոյական ու իրավական սխալների ու հանցանքների համար:
    Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան իշխանությունները, որ, մի կողմից, Արցախը հանձնեն թշնամուն և հայտարարեն Հայաստանի չմիջամտելու մասին, իսկ, մյուս կողմից, կռված, հյուծված ու բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ: Փաստորեն, պետք է անիմաստ կերպով կռվեինք մինչև վերջին մարդը, որ Մայր Հայաստանում հիմա մեր իրավունքների համար չպայքարեինք և միգուցե մեր հիշատակի առջև «գլուխ խոնարհեին»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս