08:10:37 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հանդիպել են ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները

    21:23 7 Փետրվար 2025

    2025 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության ռազմագերիների, պահվող և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը:

    Ըստ Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցի շուրջ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովների միջև երկկողմ հիմունքներով քննարկումները շարունակելու վերաբերյալ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ