00:42:58 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վիրահայերը, հաջակցություն Արցախի, երթով շարժվել են դեպի ԵՄ ներկայացուցչության գրասենյակ և ՄԱԿ-ի գրասենյակ, դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը

    23:28 1 Հոկտեմբեր 2023

    Այսօր, հոկտեմբերի 1-ին կայացավ երթ ի հաջակցություն Արցախի։ Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը:

     

    Վակեյի այգու մուտքի մոտից երթի մասնակիցները Վիրահայերը երթով շարժվել են դեպի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ, ապա` Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։

     

    Երկու գրասենյակների դիմաց ցուցարարները դատապարտել են, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն վարելով Արցախի նկատմամբ՝ մնաց անպատասխան, ոչ միայն պետք է կոչերով դիմեին, այլ նաև ուրիշ պատժամիջոցներ կիրառեին։

     

    ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց միասնության կոչով ելույթ է ունեցել Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, նաև ելույթ է ունեցել Վրաստանի Հայ Համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը՝ դատապարտելով Վրաստանի իշխանությունների լռությունը 9 ամսվա շրջափակման և վերջին պատերազմի իրադարձությունների մասին, նշել է, որ եթե Թուրքիան և Ադրբեջանը «մարսեցին» Արցախը, ապա մեծ Թուրանի գաղափարը ստեղծելու է ավելի լուրջ խնդիրներ այս տարածաշրջանում, որն անրադառնալու է և Հայաստանի և Վրաստանի վրա։

    Մինչ այդ Թբիլիսիի Հայ առաքելական եկեղեցիներում կատարվել է Արցախի համար աղոթքի հատուկ կարգ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս