06:34:22 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Արտակ Զաքարյան

    12:16 16 Մայիս 2022

    Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

    Նա, մասնավորապես, նշել է. «Տղերք ջան, շատ քիչ ժամանակ է մնացել: Ինչների՞դ է պետք. ձեր դեմքերը, գործողությունները, խոսքերը` ամբողջը ֆիքսվում է: Արժե՞ արդյոք թրքահպատակ, դավադիր Նիկոլի կործանարար իշխանությունը պահելու համար` վաղն ամոթով մնալ ընտանիքի ու ընկերների մոտ:

    Ոստիկանությունն իրավունք չունի խառնվել քաղաքական գործողություններին, առավել ևս` խոչընդոտել նրա օրինական ընթացքը»։

    Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոեթեր է անցկացնում:

    Որոշ վայրերում ոստիկանները կանգնեցրել են ավտոերթը եւ սկսել եմ ուժ կիրառելով ավտոմեքենաներից հանել վարորդներին ու բերման ենթարկել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ