03:24:15 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գերմանիայում գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

    21:39 19 Սեպտեմբեր 2024

    Գերմանիան կարողացավ հաղթահարել ռուսական գազի պակասը` հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը։

     

    «Այլևս գազի պակաս չկա, գազապահեստարանները լիքն են»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երկիրն այժմ ունի բավարար պահուստային հզորություն՝ շնորհիվ նորակառույց հեղուկ բնական գազի (LNG) տերմինալների։

     

    Միևնույն ժամանակ, Հաբեկը, որը նաև փոխկանցլեր է, խոստովանել է, որ գազի գներն ավելի բարձր են, քան մինչև Ուկրաինայում պատերազմն սկսվելը, բայց ոչ այնքան բարձր, որքան 2022 և 2023 թվականներին։ «Ռուսաստանի գազը խողովակաշարային էր, իսկ հեղուկ գազը պետք է տեղափոխել, սառեցնել, բեռնել նավ և ուղարկել օվկիանոսից այն կողմ»,- պարզաբանել է նախարարը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս