07:27:31 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գերմանիան պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Շոլցը՝ Ահմեդ աշ-Շարաային

    23:21 7 Փետրվար 2025

    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, հայտնում են Գերմանիայի կառավարությունից:

    Նշվում է, որ այն տևել է մոտ մեկ ժամ:

    Ըստ գեմանական կողմի տարածած հաղորդագրության՝ Շոլցը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը, որպեսզի այն ազատ և անվտանգ հայրենիք դառնա սիրիացի ժողովրդի բոլոր խմբերի համար: Նրա խոսքով՝ Բեռլինն այդ ուղղությամբ սերտորեն կհամագործակցի եվրոպական և միջազգային այլ գործընկերների հետ:

    Օլաֆ Շոլցը նաև ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը Սիրիայի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ