05:55:17 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆրանսիական պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչները այցելել են «Ինժեներական քաղաք»

    22:49 23 Փետրվար 2024

    Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ փետրվարի 23-ին «Ինժեներական քաղաք» են այցելել պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները։

     

    «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները, «Գործարանային քաղաք» նախագիծը, այն ընկերություններին, որոնք արդեն իսկ գործունեություն են ծավալում «Ինժեներական քաղաք»-ում: Նա հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերությունները նույնպես առաջիկայում ներկայացված կլինեն «Ինժեներական քաղաք»-ում:

     

    Ֆրանսիայի պատվիրակության անդամները նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ նաև շրջայց են կատարել «Ինժեներական քաղաք»-ում, ծանոթացել հայ ինժեներների գաղափարներին, արդեն իսկ մշակված պրոդուկտներին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս