05:06:46 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆիդանը Գուտերեշի հետ քննարկել է Սիրիայում անցումային գործընթացը

    22:17 9 Դեկտեմբեր 2024

    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայում անցումային գործընթացը և տարածաշրջան հումանիտար օգնություն հասցնելու քայլերը, «Ռիա Նովոստիին» հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

     

    «Այսօր Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Գուտերեշի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում։

     

    Կողմերը մտքեր են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկել միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ը՝ ապահովելու Սիրիայում քաղաքական անցման կանոնավոր իրականացումը, մարդասիրական օգնության առաքումը և Սիրիայի վերակառուցումը»,- ասել է գործակալության զրուցակի

    ցը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս