01:21:21 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը

    13:21 4 Փետրվար 2025

    Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արարատ մարզի Վեդի քաղաքում գործող մասնաճյուղը։ Վեդի մասնաճյուղը համապատասխանեցվել է ժամանակակից, թվային նորարար լուծումներով չափանիշներին։ Բանկում առկա է հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի և կոմունալների վճարումներ:

    Ֆասթ Բանկի Վեդի մասնաճյուղի կառավարիչ Լիլիթ Սարգսյանն ասել է․ «Սրահը հագեցած է նոր և ժամանակակից սարքավորումներով հաճախորդներին ավելի արագ և ավելի հարմարավետ սպասարկելու համար: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակելու ենք աշխատել 24/7 գրաֆիկով, որպեսզի բանկային բոլոր ծառայությունները հասանելի լինեն ցանկացած պահի»:

    Ֆասթ Բանկը շարունակում է նոր մասնաճյուղերի բացումը և արդեն իսկ գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։

    Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս