04:27:17 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրոպայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները

    21:55 11 Դեկտեմբեր 2024

    Վաղը Բեռլինում կայանալիք հանդիպմանը եվրոպացի արտգործնախարարները կքննարկեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Ուկրաինային աջակցությունը, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, տեղեկացնում է Reuters-ը:

    «Հաշվի առնելով Սիրիայում վերջին մի քանի օրերի դրամատիկ իրադարձությունները՝ ձեզ համար անակնկալ չի լինի, որ կա երկրորդ կարևոր թեման, այն է՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի և Եվրոպայի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է խոսնակը։

    Նշվում է նաև, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հինգշաբթի Գերմանիայի մայրաքաղաքի վիլլայում կհյուրընկալի Ֆրանսիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի իր գործընկերներին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս