17:02:20 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էստոնիան մտադիր է արգելել ՌԴ այն քաղաքացիների մուտքը, որոնք վիզա են ստացել ԵՄ երրորդ երկրում․ ERR

    21:45 17 Օգոստոս 2022

    Էստոնիան ցանկանում է արգելել Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը, որոնք վիզա են ստացել ԵՄ երրորդ երկրում։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի խոսքով՝ Եվրամիության հիմնարար համաձայնագիրը թույլ է տալիս անդամ երկրներին նման քայլի դիմել, հայտնում է ERR-ը։

    Օգոստոսի 11-ին Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Էստոնիայի կողմից տրված Շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր։ Պատժամիջոցն ուժի մեջ է մտնում ուրբաթ՝ օգոստոսի 19-ին։ Այս որոշումը վերաբերում է միայն Էստոնիայի կողմից տրված վիզաներին եւ չի ազդում Շենգենյան այլ երկրների կողմից տրված վիզաների վրա։

    Ներկայումս Էստոնիայում մշակվում է լուծում, որը թույլ կտա արգելել մուտքը Էստոնիա Եվրամիության երրորդ երկրներում տրված վիզաներով։

    «Մենք պայմանավորվեցինք, որ ԱԳՆ-ը եւ ՆԳՆ-ը հաջորդ շաբաթ կպատրաստեն իրենց հնարավոր առաջարկները, թե ինչպես փակել Էստոնիայի սահմանները Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների համար, որոնք ունեն Շենգենյան վիզա, որը չի տրվել Էստոնիայի կողմից»,- ասել է Ռեյնսալուն։

    Ներքին գործերի նախարարության փոխկանցլեր Վեյկո Կոմուսաարն ասել է, որ աշխատանքները դեռ շարունակվում են, եւ առաջարկը ձեւակերպվում է, այն պետք է պատրաստ լինի այս շաբաթ:

    «ԵՄ պայմանագիրը նախատեսում է բացառություններ, որոնք կարող են արվել հասարակական կարգի, անվտանգության շահերից ելնելով, որոնք այժմ միջադեպ են, ինչպես նաեւ՝ ելնելով ժողովրդի առողջության շահերից»,- ասել է Ռեյնսալուն։

    Սակայն, ըստ նրա, նպատակը ՌԴ քաղաքացիների համար համաեվրոպական վիզաների արգելումն է, եւ հանուն դրա աշխատանքներ են տարվում։

    Պատժամիջոցները չեն վերաբերի Էստոնիայում դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին, միջազգային բեռնափոխադրումներով եւ ուղեւորափոխադրումներով զբաղվող անձանց, ԵՄ օրենսդրությամբ ազատ տեղաշարժի իրավունք ունեցող անձանց, այն անձանց, որոնց մուտքը Էստոնիա անհրաժեշտ է մարդասիրական նկատառումներով, ինչպես նաեւ այն անձանց մերձավոր ազգականներին կամ ամուսիններին, որոնք ունեն Էստոնիայի քաղաքացիություն կամ մշտական բնակության թույլտվություն Էստոնիայում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս