05:12:25 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու համար

    21:38 9 Դեկտեմբեր 2024

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին փախուստի համար՝ Սիրիան թողնելով ավերակների մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին:

    Ավելի վաղ պետական հեռուստատեսությունը գրաված Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչները եթեր էին դուրս եկել՝ պնդելով, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին ասել է, որ ինքը մնում է երկրում մի քանի նախարարների հետ, բայց իրենք չգիտեն, թե որտեղ է պաշտպանության նախարարը։ Վարչապետը նաև ասաց, որ կապ է հաստատել զինված ընդդիմության ղեկավարության հետ։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ ցուցումներ տալով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններ։

    «Ասադը փախել է Սիրիայից՝ թողնելով բազմաթիվ քաղաքներ ավերակների մեջ: Մենք հանդես ենք եկել խաղաղության, ազատության, երկխոսության, արդարության և շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին Սիրիայում, չնայած տապալված ռեժիմի թշնամական վերաբերմունքին, մենք պաշտպանել ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը և միասնական կառուցվածքը, մենք երբեք չենք վարանել բարձրացնել մեր ձայնը անարդար, անօրինական, ճնշումների և հալածանքների դեմ»,- ասել է Էրդողանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս