17:25:06 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանը փետրվարին կայցելի Սիրիա. աղբյուր

    10:39 4 Փետրվար 2025

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 1-ին սկսվող մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսին ընդառաջ ծրագրում է այց կատարել Սիրիա։ Այս մասին հայտնում է թուրքական Turkiye թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

    Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան երեքշաբթի՝ փետրվարի 4-ին, կայցելի Թուրքիա։ Շարաան, ըստ թերթի, կհրավիրի Էրդողանին այցելել Դամասկոս, իսկ Թուրքիայի նախագահը մտադիր է ընդունել այս առաջարկը և այցը կատարել մինչև Ռամադանի սկիզբը։

    Ավելի վաղ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը արդեն այցելել էին Դամասկոս։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս