00:29:43 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ անդամ պետությունների դեսպանները հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ

    16:48 17 Հունվար 2025

    ԵՄ անդամ պետությունների դեսպանները հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ

    Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

     

    Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

     

    Անդրադառնալով նախորդ տարում գրանցած հաջողություններին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպաններին իրենց կարևոր հանձնառությունների համար:

     

    «ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, համատեղ ջանքերն ու աշխատանքը զարգացման օրակարգ են ապահովում Հայաստանի համար: ԵՄ-ի հետ մեզ միավորում են մարդու իրավունքների, ժողովրդավարական, ավելի արդար և ազնիվ աշխարհում ապրելու արժեքները: Այս համատեքստում չափազանց մեծ է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, սպորտի ոլորտների նշանակությունը, որտեղ մարդկային կապիտալը զարգացման շարժիչ ուժն է»,- Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

     

    Շեշտադրելով համագործակցության ուղղությունները՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարության շրջանակում իրականացվված և ընթացող Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքը։ Նախարարն առանձնակի կարևորել է նաև գիտության և մշակույթի ոլորտների համագործակցությունը՝ շեշտելով ուղիղ կապերի զարգացման և երկխոսության ամրապնդման կարևորությունը։

     

    Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը: Դեսպանը շեշտել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում՝ կարևորելով համատեղ իրականացված ծրագրերի ու ձեռքբերումների շարունակականությունը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ