16:33:40 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչու՞ է լռում Էդիտա Գզոյանը

    22:24 30 Հունվար 2025

    Պատմական գիտությունների դոկտոր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նաախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է․

    «Լուսանկարում երևացող երկու անձանցից մեկը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն է: Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը ժխտող ու կասկածի տակ դնող Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից անցել է հինգ օր: Էդիտա Գզոյանը համառորեն լռում է և որևէ անդրադարձ կամ դատապարտող հայտարարություն չի կատարել դեռ: Այս կապակցությամբ որևէ անդրադարձ կամ հայտարարություն չի դրվել թանգարանի պաշտոնական կայքէջում:

    Չկա որևէ դատապարտող հայտարարություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի կողմից:

    Լուսանկարի ձախ կողմում երևացող անձը կասկածվում է 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանից գողություն կատարելու և խիստ արժեքավոր գրքեր յուրացնելու մեջ:

    Էդիտա Գզոյանը և Հարություն Մարությանը որևէ քայլ չեն կատարել գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Երկուսն էլ համարվում են հանցակիցներ՝ մի շարք քրեորեն հետապնդելի հանցագործություններում ուղղակի և անուղղակի ներքաշվելու համար, այդ թվում՝ փողերի լվացում, խոշոր չափի գումարների յուրացում, ֆինանսական փաստաթղթերի ոչնչացում, աշխատակիցների աշխատավարձի անօրինական տնօրինում և այլ իրավախախտումներ:

    Բոլոր այս փաստերը ներկայացվել են քննչական մարմիններին՝ 2021 թ. հարուցված քրեական գործի շրջանակում»

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ