12:35:54 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ես հավակնություն չունեմ քաղաքական առաջնորդ լինելու․ Բագրատ Սրբազանը խոսեց վարչապետի թեկնածուի մասին

    15:49 16 Սեպտեմբեր 2024

    Ծրագիրը մեկն է՝ չարիքի հեռացումը. Մնացած բոլոր մանրամասնությունները ես ներկայացրել եմ. Ներկայացրել եմ հաշտության կառավարության տեսիլքը, թե ինչպիսին պետք է լինի եւ ինչ պետք է անի: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

     

    «Ներկայացրել եմ նույնիսկ մեր պատկերացումները ապագա, գալիք Հայաստանի մասին: 22 կետով մեկ անգամ, 26 կետով հաջորդ անգամ, երեք անգամ ներկայացրել եմ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

     

    Դիտարկմանը, որ շատերն ընդունում են նրան որպես հոգևորական, բայց ոչ՝ քաղաքական առաջնորդ՝ Սրբազանն արձագանքեց. «Ես հավակնություն չունեմ քաղաքական առաջնորդ լինելու, ի սկզբանե դրա մասին ասել եմ»:

     

    Իսկ թե արդյոք վարչապետի թեկնածուի փոփոխության օրակարգ կա՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Վարչապետի թեկնածու կա, թե ոչ, դա պայմանական է, ինձ համար վերջնարդյունքն է կարեւոր:

     

    Եթե մարդիկ պատասխանատվություն կստանձնեն, կցանկանան՝ շատ սիրով, որևէ մեկի համար արգելք չկա, և ես դա ճիշտ եմ համարում»:

     

    Ինչ վերաբերում է իր նախկինում արած հայտարարությանը, թե Փաշինյանին յոթ օր է տալիս հրաժարականի, չի ցանկանում փողոցում լինել, հարցին՝ չի՞ հաջողվել իշխանափոխության հասնել, Սրբազանն ասաց՝ իհարկե չի հաջողվել. «Մենք քաղաքական գործիչների՝ վերջին հույսով՝ բարոյագիտական բարձր ընկալումներն ու պետական մտածողությունն էինք հաշվի առել, որ այս մարդիկ ի վերջո կհասկանան, որ մեր երկրում իրենք չեն կարող այսպես աղետի մեջ շարունակել այս ժողովրդին տանել, բայց՝ պարզվեց՝ մենք սխալվել ենք, մենք ավելի բարձր կարծիք ենք ունեցել իրենց մասին:

    Կհաջողվի, ամեն ինչ էլ հաջողվում է կյանքում: Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով ձգտում է հասնել: Իշխանափոխությունն անհրաժեշտ է, իսկ եթե անհրաժեշտ է, ուրեմն հնարավոր է»,-ասաց սրբազանը։

    Նա շարունակեց, որ իրենց մարտավարությունը փոխվել է, որովհետեւ իրենց դիմաց արյունատենչ ժողովրդասպան, ստախոս իշխանություն է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս