06:55:58 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև

    11:10 24 Մարտ 2025

    ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև։

    «Բարի կամքի այս դրսևորումը ոչ միայն աջակցում է Սիրիայում կարիքավորներին, այլև ընդգծում է երկկողմ երկխոսության կարևորությունը և նպաստում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

    Նախօրեին տեղեկացրել էինք, որ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ: Օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը: Ներկա են եղել  Սիրայում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս