11:36:10 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դատախազները մասնակցել են բաց աղբյուրներից տեղեկությունների ձեռքբերման թեմայով դասընթացին

    15:00 30 Նոյեմբեր 2023

    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազները և տնտեսագետները 2023 թվականի նոյեմբերի 28-ից 29-ը մասնակցել են «Բաց աղբյուրներից օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման» թեմայով դասընթացին:

    Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված և «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում իրականացված դասընթացի նպատակն էր վերապատրաստման ձևաչափով, ի թիվս այլնի, աջակցել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման կարողությունների զարգացմանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս