18:35:03 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

    17:23 8 Փետրվար 2025

    Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո որոշում է կայացվել արտակարգ դրություն մտցնել: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղեկացրել է Ռոստովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը:

     

    «Դոնի Ռոստովի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել արտակարգ դրություն մտցնել քաղաքի Պերվոմայսկի շրջանի՝ գիշերը վնասված բազմաբնակարան շենքերի տարածքում»,-գրել է Սլյուսարը։

     

    Նա նաև նշել է, որ Քննչական կոմիտեի մասնագետներն արդեն տեղում ավարտել են իրենց աշխատանքները և ուսումնասիրել տարածքը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս