23:15:42 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դավիթ Խուդաթյանը Քաղավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

    21:02 10 Հունվար 2025

    ՏԿԵ Նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյբուքյան էջից:

     

    «Նախ ծանոթացել եմ անձնակազմի հետ, աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել կոմիտեի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ, Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեությունը, իրականացվող աշխատանքները, Կոմիտեի զարգացման պլանը։

     

    Ապա համատեղ շրջայց ենք կատարել «Հայաերոնավիգացիա», «Ավիաբուժ» բժշկական կենտրոն, «Ավիաուսումնական կենտրոն» ընկերություններում։

     

    Ծանոթացել եմ ընկերությունների աշխատանքներին, գործունեությանը, քննարկել ենք ընթացիկ աշխատանքային հարցեր»,- նշված է գրառման մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս