02:38:40 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չէի ուզում իջեցնել նշաձողը․ Ադելիա Պետրոսյան

    21:56 14 Սեպտեմբեր 2024

    Ռուսաստանի գեղասահքի չեմպիոնուհի Ադելիա Պետրոսյանը պատմել է, որ կատարել է եռակի ակսել Ռուսաստանի հավաքականի ստուգիչ մարզումների ժամանակ, որոնք անցկացվել են Սանկտ Պետերբուրգում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

     

    Պետրոսյանն այսօր կարճ ծրագիր է կատարել Սանկտ Պետերբուրգում ստուգիչ մարզման ժամանակ. նա կարողացել է երեքուկես պտույտ ակսել իրականացնել։

     

    «Ուրախ տրամադրությամբ եմ դուրս եկել, կարոտել էի ելույթներս։ Ես չէի անհանգստանում: Կասկադի համար ցավալի է, բայց, այնուամենայնիվ, դեռ մրցումներ չեն, ես դեռ կաշխատեմ դրա վրա։ Ինչո՞ւ որոշեցի կատարել եռակի ակսել: Չէի ցանկանում իջեցնել նշաձողը, ինչպես նախորդ մրցաշրջանում, արդեն տրամադրվում եմ ապագա մեկնարկներին», - լրագրողներին ասել է Պետրոսյանը։

     

    Գեղասահորդուհին նշել է, որ առաջիկա մրցաշրջանում պատրաստվում է կատարել նույն բարդության ծրագրեր, ինչ նախորդ մրցաշրջանում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս