16:55:25 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խուճապային տրամադրությունների սերմանումը, իսկ մյուսից՝ մոլորեցնող հանգստության քարոզը՝ համազոր և վտանգավոր ծայրահեղություններ են. Ոսկանյան

    02:00 24 Սեպտեմբեր 2022

    Որքան էլ ցավալի թվա, պետք է մեկընդմիշտ՝ նախևառաջ ինքներս մեզ համար, արձանագրենք, որ Հայաստանն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե պատերազմի մեջ է։ Այս մասին տելեգրամի իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

    «Եթե արձանագրում ենք սա, իսկ դա չանելը, մեղմ ասած, անխոհեմություն է, ապա մի կողմից խուճապային տրամադրությունների սերմանումը, իսկ մյուսից՝ մոլորեցնող հանգստության քարոզը երկու համազոր և նույնքան վտանգավոր ծայրահեղություններ են։

    Պատերազմն Առաջավոր Ասիայում հազարամյակներ շարունակ, ցավալիորեն, ավելի հաճախադեպ վիճակ է, քան խաղաղությունը, իսկ պատերազմներն այստեղ և ամենուր հաղթում են ոչ թե վախով, խուճապով կամ էշի ականջում քնելով, այլլ դրանց պատրաստ լինելով»,- գրել է Ոսկանյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս