10:10:07 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծանոթացանք խաղաղության պայմանագրի շուրջ վերջին առաջարկներին․ ամրապնդվեցին մեր մտավախությունները

    22:59 8 Դեկտեմբեր 2023

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնում է, որ պատգամավորներ Գեղամ Մանուկյանի և Քրիստինե Վարդանյանի հետ ԱԳՆ շենքում ծանոթացել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին․

    «Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը.

    թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,- գրել է Գրիգորյանը։ 

    Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Մանուկյանին անձամբ հրավիրել էր ԱԳՆ՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին ծանոթանալու համար. «Կարող եք գալ ԱԳՆ իմ աշխատասենյակ ու ծանոթանալ Բաքվի հետ բանակցային փաթեթին»,- ասել էր Միրզոյանը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս