03:51:29 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բրյուսելի գագաթաժողովում Ուկրաինայի հարցով ԵՄ առաջնորդների բանակցությունները բարդացել են․ ԶԼՄ

    23:00 23 Հունիս 2022

    Բրյուսելի գագաթաժողովում Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու  վերաբերյալ առաջնորդների բանակցությունները բարդացել են։ 

     

    Այս մասին Twitter-ում գրել է Ազատություն ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը, գրում է European Truth-ը։ 

    «Եվրախորհրդում Ուկրաինային եւ Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ բանակցությունները որոշ չափով ավելի բարդ են, քան ենթադրվում էր, քանի որ որոշ երկրներ ցանկանում են թեկնածուի կարգավիճակ ստանալ նաեւ Բոսնիայի համար»,-գրել է նա:

    Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը գագաթաժողովից առաջ ասել է, որ Բոսնիան պետք է արժանանա նույն վերաբերմունքին, ինչ Ուկրաինան եւ Մոլդովան, որպեսզի դառնա ԵՄ թեկնածու՝ նախքան նախապայմանների կատարումը։

    Politico-ն հայտնում է նաեւ, որ գագաթաժողովում ակտիվորեն քննարկվում է Բոսնիայի հարցը։ Ավելին, պաշտոնյաներն աշխատում են երկրի վերաբերյալ եզրակացությունները վերամշակելու ուղղությամբ։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս