01:46:33 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բորելը եվրոպական երկրներին կոչ է արել միասնական լինել, որպեսզի ԵՄ-ն «շարունակի գոյատևել»

    20:24 8 Նոյեմբեր 2024

    Գոյատևելու համար ԵՄ-ին անհրաժեշտ է, որ անդամ երկրները միասնական լինեն, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունեցել Բուդապեշտում։

     

    «Եվրոպայի գոյատևման միակ «բաղադրատոմսը» միասնությունն է»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ ԵՄ-ին անհրաժեշտ է նաև պաշտպանության ոլորտում սեփական հնարավորություններն ու կարողությունները ստեղծել։

     

    «Մենք չենք կարող դա անել, եթե բաժան-բաժան լինենք։ Մեր առաքելությունն է Եվրամիությունը դարձնել գործելու ընդունակ ուժ»,- ասել է Բորելը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս