22:10:00 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բայդենը Կուրսկի մարզ ուկրաինական ուժերի ներխուժումն անվանել է «իսկական երկընտրանք Պուտինի համար»

    11:16 14 Օգոստոս 2024

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ իրավիճակն անվանելով «իսկական երկընտրանք» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

    «Սա իսկական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», - Նյու Օռլեանում լրագրողների հետ զրույցում ասել է Բայդենը։

    Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները մշտական կապի մեջ են ուկրաինական կողմի հետ՝ կապված զորքերի առաջխաղացման հետ։ Շուրջ 1000 ուկրաինացի զինվորներ օգոստոսի 6-ից մտել են Կուրսկի մարզ՝ տանկերով և զրահապատ մեքենաներով։ Ուկրաինան հայտնել է, որ մարզում վերահսկում է 74 բնակավայր։ 

    Իր հերթին Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ուկրաինական իշխանությունները նախապես չեն տեղեկացրել ԱՄՆ վարչակազմին Կուրսկի մարզ ներխուժելու մասին։ 

    Առավել մարամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս