22:54:47 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բաքվում ապօրինի պատանդառված՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին նոր կեղծ մեղադրանք են ներկայացրել

    21:07 18 Փետրվար 2025

    Բաքվում շարունակվում է ապօրինի պատանդառված՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը։

     

    Նշենք, որ նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար, իսկ այսօր նոր մեղադրանք է առաջադրվել:

     

    Այսպես՝ դատական ֆարսի ժամանակ մեղադրական ակտում նշվել է, թե իբր ադրբեջանցի ուսուցիչներն ու ուսանողներն ապօրինի հեռացվել են աշխատանքից և արտաքսվել օկուպացված Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտից։

     

    Բաքվի դատարանում որպես մեկ այլ մեղադրանք է ներկայացվել, թե իբր Արցախյան պատերազմում ավելի քան 100 մլրդ մանաթի նյութական վնաս է հասցվել Ադրբեջանին։

     

    Հիշեցնենք, որ Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

     

    Հավելենք նաև, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։

     

    Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 20-ին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս