14:40:53 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հունաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ եւ ցավակցություն հայտնել նրան

    23:27 6 Փետրվար 2023

    Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հաղորդվում է Հունաստանի կառավարության կայքում, փոխանցում է Sputnik-ը։

     

    Սա Հունաստանի կառավարության ղեկավարի եւ Թուրքիայի ղեկավարի առաջին հեռախոսազրույցն է 2022 թվականի մայիսին երկու երկրների հարաբերությունների վատթարացումից հետո։ «Վարչապետն իր վշտակցությունն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, Էրդողանին է փոխանցել Հունաստանի կառավարության եւ ժողովրդի ցավակցական խոսքերը զոհերի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

     

    Միցոտակիսը հաստատել է բնական աղետի հետեւանքները հաղթահարելու համար Թուրքիային անհապաղ հնարավոր բոլոր օգնությունները ցուցաբերելու Հունաստանի պատրաստակամությունը։

     

    «Էրդողանը շնորհակալություն է հայտնել վարչապետին աջակցության եւ անհապաղ օգնության համար»,- տեղեկացնում է լրատվամիջոցը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ