09:40:57 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կենտրոնական Ասիայի խոշորագույն տնտեսությունն ու գերիշխող երկիրը՝ Ղազախստանը

    12:37 17 Հոկտեմբեր 2022

    «...Քաղաքական ավանդույթը, երբ իշխանությունն իր ծրագրերը գաղտնի էր պահում հասարակությունից, պետք է անցյալի գիրկն անցնի։ Դրա համար էլ այսօր ես մտադիր եմ համազգային կերպով ներկայացնել ապագա ընտրարշավների ժամանակացույցը...» - Կ.Տոկաև։

    Ղազախստանում այսօր մեկնարկել է առանցքային պետական ինստիտուտների համալիր վերագործարկման գործընթացը՝ պետության ղեկավարի նոր ռազմավարությանը համապատասխան։ Նախագահ Տոկաևը ուշադրություն է դարձրել համազգային համաձայնության, իշխանության և հասարակության գործընկերության ամրապնդման կարևորությանը՝ հետևելով «լսող պետության» հայեցակարգին: Նախաձեռնվել և առաջ է մղվում «ուժեղ նախագահ, ազդեցիկ խորհրդարան, հաշվետու կառավարություն» քաղաքական համակարգի նոր բանաձևը, որն ուղղված է երկրի հասարակական–քաղաքական կյանքի արդիականացմանը։

    Այսպես, Ղազախստանի քաղաքացիները խաղաղ հավաքներ անցկացնելու, շրջանների ու գյուղերի ղեկավարներ ընտրելու իրավունք ունեն։ Երկրում ուժեղացվել է քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը. ստեղծվել է Սահմանադրական դատարան, Մարդու իրավունքների պաշտպանին անձեռնմխելիություն է տրամադրվել, վերացվել է մահապատիժը։ Պարզեցվել են քաղաքական կուսակցությունների գրանցման պայմանները. մասնակիցների նվազագույն թիվը 40 հազարից կրճատվել է մինչև 5 հազար: Որոշում է կայացվել խառը ընտրական համակարգին անցնելու մասին (70% համամասնական, 30% մեծամասնական)։ 2004 թվականից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուներին դեմ քվեարկելու իրավունք է տրվում։

    Նոր կանոններով նախագահության ժամկետը 5 տարուց փոխվել է 7 տարով ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Նման մոդելն այլևս թույլ չի տա այդ պաշտոնը զբաղեցնող անձին զավթել պետական իշխանությունը։ Այն կբացառի քաղաքական առավելությունը և քաղաքական ու օլիգարխիկ ուժերի շահերի լոբբինգի հնարավորությունը։

    «...Նախագահի մանդատի սահմանափակումը մեկ ժամկետով կապահովի պետության ղեկավարի առավելագույն նպատակադրումը համազգային զարգացման ռազմավարական խնդիրների լուծմանը... ինձ համար պետության շահերն ամեն ինչից վեր են ։ Դրա համար էլ ես պատրաստ եմ գնալ արտահերթ նախագահական ընտրությունների, նույնիսկ չնայած սեփական լիազորությունների ժամկետի կրճատմանը... իմ առաջարկած սահմանադրական փոփոխությունը զգալիորեն կնվազեցնի իշխանության մենաշնորհացման ռիսկերը...» ։

    Ելնելով առկա լիազորություններից՝ գործող նախագահն ամեն ինչ արել է, որպեսզի խուսափի իշխանության հետագա սեփականաշնորհման հնարավորությունից։ Պատշաճ օրենսդրությունն արդեն ընդունված է, բռնապետություն չի լինի, գործնականում հնարավոր չէ շրջանցել սահմանված սահմանադրական նորմերը։ Պետության ղեկավարի առաջարկությունները հստակ պատնեշ են ստեղծում ավտոկրատիային հակազդելու համար և նախադրյալներ են ստեղծում Ղազախստանի ժողովրդավարական հիմքերի ձևավորման համար, առնվազն հաջորդ 21-րդ դարի ընթացքում:

    ՂՀ խորհրդարանի կողմից ընդունված քաղաքական բարեփոխումների փաթեթը նշանավորում է երկրի անցումը նոր ժողովրդավարական քաղաքական մոդելի, որտեղ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների ժամկետը երկար է նախագահական և խորհրդարանական ընտրություններից (ՂՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը բացառելու նպատակով)։

    Ժողովրդի վստահության մանդատ ստանալու համար իրականացվում է հետևողական և բաց քաղաքականություն՝ ուղղված արդար Ղազախստանի կառուցմանը, որտեղ պետությունն օպերատիվ և արդյունավետ կարձագանքի քաղաքացիների բոլոր կառուցողական հարցումներին՝ իշխանության և հասարակության մշտական երկխոսության միջոցով։

    Ղազախստանի պետական խորհրդական Երլան Կարինը կարծում է, որ քաղաքական բարեփոխումները Ղազախստանում «կապահովեն իշխանության կանոնավոր ռոտացիան, ընդհանուր առմամբ քաղաքական համակարգի կանխատեսելիությունը և կայունությունը»:

    Նախագահ Կ. Տոկաևը Ղազախստանի ղեկավարի պորտֆելն ստանալու պահից շարունակել է բազմավեկտոր քաղաքականության մարտավարությունը: Ղազախստանը սկսել է ակտիվորեն առաջ մղել իր շահերը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում՝ Իրանում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում։ Աստանան շարունակում է հանդես գալ որպես սիրիական հակամարտության կարգավորման համար խաղաղ բանակցությունների ակտիվ լոբբիստ։

    Ղազախստանը հատուկ ուշադրություն է գրավում նաև Պեկինի քաղաքականության մեջ։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պանդեմիայից հետո իր առաջին արտասահմանյան այցը կատարել է հենց Ղազախստան։ Հայտարարելով, որ երկու երկրների հարաբերությունները «հուսալի են ժայռի պես»։ Ցուցադրելով, որ Չինաստանի շահերն այս տարածաշրջանում կենտրոնացած են, առաջին հերթին, Ղազախստանում։

    2,5 տարվա ընթացքում ուժեղացել է ռազմավարական գործընկերությունը Վաշինգտոնի հետ։ Նախագահ Տոկաևը 2019 թվականից երկու անգամ եղել է ԱՄՆ-ում: Ղազախստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մի քանի անգամ բանակցություններ է վարել Պետդեպարտամենտի հետ։ Աստանա այցելել է պետքարտուղարն ու կոնգրեսականների պատվիրակությունները։ Ընդ որում, նախագահ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը կշարունակի հավատարիմ մնալ «ԱՄՆ-ի հետ սերտ գործընկերային հարաբերություններին»:

    Միաժամանակ, շարունակվում է երկխոսությունը Եվրոպական Միության հետ։ Ավելին, Կ. Տոկաևը ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելին հավաստիացրել է, որ Ղազախստանը կարող է օգնել Արևմուտքի և Ռուսաստանի միջև խորացող աշխարհաքաղաքական տարաձայնությունների ժամանակ՝ որպես «բուֆերային շուկա» Արևելքի և Արևմուտքի, Հարավի և Հյուսիսի միջև։

    Ս.թ. սեպտեմբերին Աստանայում համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 7-րդ համագումարի անցկացումն աշխարհում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, ինչպես նաև դրան Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մասնակցությունը վկայում է Ղազախստանը որպես խաղաղությանը հուզող գլոբալ հարցերի քննարկման և լուծման յուրօրինակ երկխոսության հարթակ ճանաչելու մասին:

    Երկրում ընթացող արմատական և համակողմանի բարեփոխումները ցույց են տալիս Ղազախստանի հավատարմությունը հասարակության ժողովրդավարացման գաղափարներին, որտեղ պետությունն ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու անվտանգությունը: Իշխանության փոխակերպման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, որոնք ուղղված են երկրում ներքին կոնսոլիդացիային և միասնությանը, լրացուցիչ գործոններ են ստեղծում, որոնք Ղազախստանին ապահովում են արտաքին ուղու հուսալի և կայուն գործընկերոջ կարգավիճակ:

    Աշոտ Սարգսյան, քաղաքագետ

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս