22:11:16 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ն պետք է աշխարհին ցույց տա, որ Ուկրաինայի հարցում «վա բանկ» է գնում. սենատորները Սպիտակ տանը կոչ են արել Ռուսաստանն ահաբեկչական պետություն ճանաչել

    10:37 8 Օգոստոս 2022

    ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Ռիչարդ Բլյումենթալն ու Լինդսի Գրեմը կրկին կոչ են արել նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Ռուսաստանը ներառել ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

    Սենատորները երկուսն էլ հուլիսին այցելել են Ուկրաինա և հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

    «Կարծում եմ՝ վարչակազմը պետք է ասի Ռուսաստանին, որ մենք իրենց վտարյալ ենք դարձնում, ինչպես Իրանին ու Կուբային», - հայտարարել է Բլյումենթալը։

    Գրեմն իր հերթին հավելել է, որ կոնգրեսականներն աշխատում են Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ։

    «Մենք մտադիր ենք ներառել նրանց ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկում, ինչը ցույց կտա աշխարհին, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում «վա բանկ» է գնում», - հավելել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս