08:59:04 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկ վարժությունից

    21:45 25 Փետրվար 2024

    Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը:

     

    Հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը հավասարը չունեցավ՝ վաստակելով 15,100 միավոր:

     

    Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր էր դարձել 14,933 միավորով:

     

    Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից Կոտբուսում բրոնզե մեդալակիր է դարձել Վահագն Դավթյանը: Օղակների վարժության եզրափակիչում Դավթյանը վաստակել է 14.600 միավոր:

     

    Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հավաքականի օլիմպիական ուղեգիր ունի Արթուր Դավթյանը, որը նվաճել է 2023 թվականի աշխարհի առաջնությունում բազմամարտում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս