21:37:30 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ն հավանական է համարում, որ Իրանն առաջիկա օրերին կհարձակվի Իսրայելի վրա

    13:37 13 Օգոստոս 2024

    Միացյալ Նահանգները համաձայն է իսրայելական կողմի գնահատականների հետ և հավանական է համարում, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը վայելող խմբավորումները կարող են հարձակվել Իսրայելի վրա առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցությունների գծով խորհրդական Ջոն Քիրբին։

     

    Ըստ պաշտոնյայի՝ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում այն տեղեկություններին, որ Իրանը շուտով կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության։ Քիրբիի խոսքով՝ հենց այդ պատճառով է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տարածաշրջանում ուժերի վերադասավորում անում։ 

     

    Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս