23:10:35 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն

    20:26 15 Հունվար 2025

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ես հիմնադրեցինք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովը՝ երկու երկրների շահերից ելնելով համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

     

    «Մեր ամուր գործընկերության միջոցով է, որ մենք կարող ենք օգնել կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն և բարգավաճում»,- գրել է նա:

     

    Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ