16:39:48 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ն բաց է քննարկել ՌԴ-ի հետ միջուկային ռիսկերի և սպառազինությունների վերահսկման հարցերը

    23:00 23 Փետրվար 2024

    ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ միջուկային ռիսկերի և միջուկային սպառազինությունների վերահսկման հարցերը առարկայական քննարկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության։

     

    «Մենք բազմիցս կրկնել ենք, որ բաց ենք Ռուսաստանի հետ փոխգործակցության համար միջուկային ռիսկերի և միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ առարկայական քննարկումների շրջանակներում։ Դա արդիական է մնում նաև այսօր։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, միջուկային զենքին վերաբերող հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս