23:31:42 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

    20:40 10 Հունվար 2025

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

    Հոգեշնորհ Տ. Վիրապ աբեղա Սարգսյանը ծառայության է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, Հոգեշնորհ Տ. Մաշտոց աբեղա Մխիթարյանը ծառայության է կոչվել Վեհարանում՝ որպես Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար, Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Սարգսյանը՝ Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Գևորգյանը՝ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արամ քահանա Բաղումյանը Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ. Երեմիա քահանա Վարդանյանը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում:

    Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Կանադայի հայոց թեմում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս