17:08:38 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիևը զանգահարել է Իրանի նորընտիր նախագահին․ ինչ են քննարկել

    21:56 9 Հուլիս 2024

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին, շնորհավորել նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

     

    Մասուդ Փեզեշքիանը իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին։

     

    Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանի նախագահը հայտարարել է, որ ապագայում կներդնի բոլոր ջանքերը երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար: 

     

    «Զրույցի ընթացքում վստահություն են հայտնել, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր կրոնական և մշակութային արմատների, բարեկամության և եղբայրության վրա, հետագայում ևս կընդլայնվեն, իսկ տարբեր ոլորտներ ընդգրկող համագործակցությունը կզարգանա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

     

    Կողմերն ընդգծել են երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: 

     

    Ալիևը Իրանի նախագահին հրավիրել է Բաքու, Փեզեշքիանն ընդունել է հրավերը՝ իր հերթին Ալիևին հրավիրելով Թեհրան։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս