18:40:08 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիևը ռազմական հանցագործ է, պատժամիջոցներ պետք է կիրառել․ Հայ Դատի բողոքի ակցիան՝ ԱՄՆ-ում

    22:24 26 Փետրվար 2024

    Ամերիկայի Հայ Դատի երիտասարդական գրասենյակը բողոքի ցույց է անցկացրել Վաշինգտոնում՝ ի հիշատակ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի։

    ՀՅԴ երիտասարդական կազմակերպության (AYF-YOARF) Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղը փետրվարի 25-ին բողոքի ցույց է կազմակերպել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ ի հիշատակ 1988-ի հայկական ջարդերի զոհերի։ Ցույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը, նշելով, որ այս բոլոր իրադարձությունները Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հակահայ քաղաքականության դրսևորումներ էին։

    Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև կոչ են հղել համայնքային բոլոր ներկայացուցիչներին քայլեր ձեռնարկել և աջակցել Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) կողմից քաջալերվող Հայկական պաշտպանության ակտի ընդունմանը, որը վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Թուրքիայից ու Ադրբեջանից ֆինանսական միջոցները դուրս բերելուն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս