17:33:49 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԺ շենքից են Ջհանգիրյանին բերել, գցել մեր ջանին, հիմա փաթեթավորած հետ ենք տալիս. «Դիմադրության» շարժման ակցիան ավարտվեց

    15:20 4 Հուլիս 2022

    «Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ, երթով շարժվեցին դեպի Սարյան պուրակ:

    Հասնելով ԱԺ դարպասների մոտ, երթի մասնակիցները փաթաթեցին Գագիկ Ջհանգիրյանի եւ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի պատկերով մեծ պաստառը եւ նետեցին ԱԺ ճաղավանդակների դիմաց: «Ախր էս շենքից են իրեն բերել, գցել մեր ջանին: Դրա համար, հիմա փաթեթավորած հետ ենք տալիս իրեն Ազգային ժողովին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

    Արդեն Սարյան պուրակում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը տեղեկացրեց, որ վաղը՝ հուլիսի 5-ին, ժամը 11:00-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ է կազմակերպվելու:

    Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացրել Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ: Այդտեղից նրանք ԱԺ-ի մոտից երթով շարժվել են Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ