22:27:44 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նեռի հետ համաձայնություն են կայացրել ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին. Բագրատ Սրբազան

    20:54 14 Օգոստոս 2024

    Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ նեռի հետ համաձայնություն են կայացրել, ըստ որի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ ավելի հստակ, խոսքը վերաբերում է Անկախության հռչակագրին, ինչը նշանակում է պետության չգոյություն։ Այս մասին այսօր Երազ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

     

    Նրա խոսքով՝ սա խոսում է նաև մեր ԱԳ նախարարության նվաստացման մասին, որը ոչ մի կերպ չի արձագանքում։

     

    ՛՛Օր առաջ այս մարդուն իր որդիներով հանդերձ պետք է հեռացնենք, քանի որ ինքը հեռանալու տրամադրություն չունի, որովհետև փողի և պաշտոնի վրա նստած մարդ է։

     

    Նեռի և իր գործակալների գոյության յուրաքանչյուր օրը աղետ է, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր ու բարոյական իմաստներով՛՛,-նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:։

     

    Նա անդրադարձավ նաև իրենց հետագա ծրագրերին ու պլաններին և ասաց, որ սեպտեմբերին հստակ ծրագրված գործողություններով ընթանալու են առաջ։

     

    ՛՛Իրենք ձևացնում են՝ իբր վախեցած չեն, բայց իրականում սարսափած են՛՛,-ասաց Բագրատ Սրբազանը՝ նկատի ունենալով իշխանություններին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս