17:01:37 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել

    18:59 13 Հունվար 2025

    ՀՀ ԱԽ գրասենյակից հաղորդագրություն են տարածել․

    «Հունվարի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

    Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և խարսխված են բնական շահերի վրա: Քարտուղարը կարևորել է նաև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը:  Շահվերդյանը իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգանալու միտում ունեն:  

    Զրուցակիցները կարևորել են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու դիտանկյունից»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս